Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետության պատմաբան, տեսաբան Ալեքսանդրա Երեմյանի ամուսինը: 1942թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1944թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1958-92թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որտեղ 1958-70թթ եղել է ճարտարապետության արվեստանոցի ղեկավար: Կազմել է Զվարթնոց տաճարի կոնսերվացման և բարեկարգման նախագծերը (1986-92թթ): Նրա նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի բնակելի տները (1950-ական թթ), ՀՀ արդարադատության նախարարության բնակելի տները, Մեքենաշինական տեխնիկումի բազմահարկ հանրակացարանը (1952թ.), ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտը (1961թ.), Բուսաբանության ինստիտուտի հերբարիումը, «Անահիտ» հանգստյան տունը (1975թ.), Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Քանաքեռում (1978թ.), Հաստոցաշինական տեխնիկումը, Ավետիք Իսահակյանի հուշարձանը (1965թ.), Էրեբունիի 2750-ամյակի առթիվ Ստեփան Շահումյանի հրապարակի մերձակա պուրակի վերակառուցումն ու բարեկարգումը՝ նույնքան շատրվաններով (1968թ.), Հովհաննես Թումանյանի հուշարձանը Դսեղ գյուղում (1969թ., քանդակագործ` Ղուկաս Չուբարյան), Վահագնի գյուղում Հայրենական պատերազմում (1941-45թթ) զոհվածներին նվիրված «Վահագն» հուշարձանը (1973թ., քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան) և այլն: Մահացել է Երևանում: