Zark Foundation

Լյուդվիգ Հարությունյան

Լյուդվիգ Հարությունյան

Բեմադրիչ

Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 25-ին, Գյումրիում: Ավարտել է Գյումրու Ռ.Թուֆենքյանի անվան միջնակարգ դպրոցը: 2000-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ռեժիսորական բաժնում: 2005-07թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2007թ-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և դասավանդում է ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղում: 2014թ-ից Գյումրու թատրոնում աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր, իսկ 2018թ-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 2014-16թթ հանդիսացել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնի ռեժիսորը: Թատրոնում նրա լավագույն բեմադրություններից են՝ Ըստ Հ.Թումանյանի «Հե՜յ ջան շաշաստան», Ն.Սանթոյանի «Ինչո՞ւ էսպես չարացանք», Ռ.Մարուխյանի «Մեր հին բարի բակ», Կ.Մանիեի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Մ.Վեբերի «Առնետները», Յ.Գրուշասի «Սեր, ջազ, սատանա», Ժան-Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև մամա», Ըստ Գ.Բեսի, Նար-Դոսի և Մ.Գալշոյանի «Երեք կաթիլ բարություն», Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում», Ալեն-Ռեյնո Ֆուրտոնի «Bye-Bye Լեդի», Բ.Զաքարյանի «Քեյս», Ռ․Քիփլինգի «Մաուգլի» և այլն: