Zark Foundation

Լյուդվիգ Միքայելյան

Լյուդվիգ Միքայելյան

Դրամատուրգ, արձակագիր

17 սեպտեմբեր, 1905 - 8 հոկտեմբեր, 1987

Ծնվել է Կարսի մարզի Բայրաղտար գյուղում: 1929թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ուսումնարանը, 1933թ.՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր դպրոցներում որպես ուսուցիչ։ Գրողի առաջին պիեսը («Օսաննա») բեմադրվել է 1924թ., Ստեփանավանում։ Լենինականում են բեմադրվել նրա «Գոշ», «Վարազդատ», «Արտավազդ Երկրորդ» պիեսները։ 1963թ. և 1981թ. լույս է տեսել նրա «Պատմական ողբերգություններ» ժողովածուն։ Հրատարակել է նաև «Զարինե» (1958թ.), «Վարդենիք» (1974թ.) վեպերը և «Սիրո ճանապարհ» (1968թ.) պատմվածքների ժողովածուն։ Մահացել է Լենինկանում (այժմ՝ Գյումրի):