Zark Foundation

Լյուսի Սևումյան

Լյուսի Սևումյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

4 նոյեմբեր, 1892 - 13 սեպտեմբեր, 1969

Լուսաբեր Խանդանյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է բեմադրիչ, դերասան Օվի Սևումյանի կինը։ 1911թ. ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը։ Կատարել Է քնարական դերեր՝ Սեդա (Լ.Շանթի «Հին աստվածներ»), Թանգիկ (Դ.Դեմիրճյանի «Դատաստան»), Կեկել (Գ.Սունդուկյանի «Պեպո»), Դեզդեմոնա, Օֆելյա (Վ.Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ») և այլն։ Խաղացել է նաև Երևանում, Ալեքսանդրապոլում, Բաքվում։ 1922թ. մեկնել է Միլան՝ ձայնը մշակելու նպատակով։ Համերգներով հանդես է եկել Միլանում, Հռոմում, Փարիզում, Կահիրեում և այլուր, կատարել հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Գլխավոր հերոսուհիների դերերգերով հանդես է եկել Պուչչինիի «Չիո չիո սան» և «Բոհեմա» օպերաներում։ Ամենուրեք մասնակցել է հայ մշակույթի տարածմանը։ Գրական հայերենի է փոխադրել Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն (1960թ.)։ 1960թ. այցելել է Հայաստան։ Մահացել է Միլանում: