Zark Foundation

Լուիզա Ղամբարյան

Լուիզա Ղամբարյան

Դերասանուհի

Ծնվել է 1977թ. հունիսի 15-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցը: 1994-99թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ռեժիսուրայի բաժնում: 1994թ-ից աշխատել է հայկական հեռուստատեսությունում, որտեղ վարել է տարբեր հաղորդումներ` «Ես» մանկապատանեկան, «Պարատուն», «Ինչ եփել այսօր», «Բրաբիոն»: 1995թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 40 դեր մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Մակբեթ» (Լեդի Մակբեթ), «Հուլիոս Կեսար» (Քալփուրնիա), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Քլեմեն), Մ.Սովաժոնի «Չաո» (Սոֆի), Բ.Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» (Ֆիբբի Գրեդդակ), «Վերջին ծաղրածուն» (Հիլլարի), Վ.Չալդրանյանի «Ձայն լռության, կամ վեցերորդ պատվիրանը» (Այծեմնիկ), Ա.Նիկոլայի «Սպանել սիրո համար» (Եվա), Մ.Կամոլետտիի «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» (Աննա), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Դիանա), Մոլիերի «Դոն Ժուան» (Դոննա Իսաբել), Ս.Հարությունյանի և Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Աղջիկ) և այլն: Նկարահանվել է Ս.Բաբայանի «Խենթ հրեշտակը», Ն.Ներսիսյանի «Տերևաթափ Անթարեսի վրա», Գ.Վարդանյանի «Խավարման օրը», Մ.Դովլաթյանի «Սողանք» և այլ ֆիլմերում: 2000թ. Խորեն Աբրահամյանի հետ խաղացել է Պ.Զեթունցյանի «Խոր Վիրապ» բեմադրության մեջ, որը նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: 1998-2003թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կատարել է բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումներ: 2007թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն, «Վերադարձ», «Կյանքի գինը» և այլն: 2008թ. և 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասանուհի, 2014թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: