Zark Foundation

Լուկաչ Պատրուբանի

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

23 հունվար, 1861 - 1 հունիս, 1926

Ղուկաս Բադրուպանյան
Ծնվել է Ռումինիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (այժմ՝ Դումբրըվեն): 1884թ. ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ 30 տարի ուսուցչություն է արել տեղի վարժարաններում, դասախոսել Բուդապեշտի համալսարանում։ Գրել է ազգագրական, պատմագիտական, բանահյուսական և լեզվաբանական հոդվածներ։ 1897թ. հիմնադրել է «Լեզվաբանական հոդվածներ» գերմաներեն ամսագիրը: Շատ է զբաղվել հայերենի ստուգաբանությամբ, սակայն նրա մեկնությունները գիտական արժեք չեն ներկայացնում։ Հայագիտական նյութերով թղթակցել է «Հանդես ամսօրյա»-ին, «Բանասեր»-ին և այլ պարբերականների։ Մահացել է Բուդապեշտում: