Zark Foundation

Լուսիկ Կարապետյան

Լուսիկ Կարապետյան

Գրականագետ

1 դեկտեմբեր, 1921 - 1 դեկտեմբեր, 2009

Ծնվել է Երևանում։ 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Նախընտրելով բնագրագետի բնագավառը, 1960-70-ական թվականներին եռանդուն մասնակցություն է ունեցել Խաչատուր Աբովյանի և Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության պատրաստման աշխատանքներին։ Մեծ է նրա վաստակը հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրման և 10-հատորյա գիտական հրատարակության գործում։ Մինչև կյանքի վերջը զբաղվել է Հ.Թումանյանի կյանքի ու ստեղծագործության տարեգրության ուսումնասիրմանը։ Հեղինակել է թումանյանագիտական մենագրություններ, կազմել և ծանոթագրել է մի շարք ժողովածուներ՝ «Րաֆֆին գրականության մասին», «Շիրվանզադեն գրականության մասին», «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» և այլն։ Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում։