Zark Foundation

Լուսիկ Քոշյան

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

2 ապրիլ, 1921 - 26 հոկտեմբեր, 1984

Լյուսյա Քոշյան
Ծնվել է Բաքվում: 1938թ-ից (ստեղծման օրվանից) եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, հայկական ժողովրդական և աշուղական երգ-պարերի կատարող: Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում` Թաթուլ Ալթունյանի, բալետմայստերներ Իլյա Արբատովի և Էդվարդ Մանուկյանի ղեկավարությամբ: 1961թ-ից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի: Բյուրեղյա մաքրության բնատուր ձայնը, կատարման մտերմիկ ոճը իրենց նախաստեղծ հմայքը պահպանել են նրա ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, աշուղներ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը: Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: