Zark Foundation

Լուսինե Գևորգյան

Լուսինե Գևորգյան

Կինոռեժիսոր

Ծնվել է 1970թ. հունիսի 15-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը: 1995թ. նկարահանել է «Լուսինը կորցրել է հիշողությունը» էքսպերիմենտալ ֆիլմը: 1996թ. նկարահանել է «Քաղաքը ներկված սև ու սպիտակ», 1998թ.` «Իդեա իքս» ֆիլմերը. վերջինս մասնակցել է «Մասնավոր հայացք» երևանյան կինոփառատոնին: Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, ուր սկսել է իր հեղինակային «Հեփենինգ» հաղորդաշարը, որը 1996թ-ից շարունակել է «Ար» հեռուստաընկերությունում: Մասնակցել Ալմա Աթայի «Եվրազիա» կինոփառատոնին, 1999թ.` Գերմանիայի «Օբերհաուզեն» կինոփառատոնի կինոշուկային: 2000թ-ից նկարահանել է մի շարք գեղարվեստական, վավերագրական, հեռուստատեսային ֆիլմեր` «Փորձ», «Այբուբեն», «Ազատ տեղաշարժի իրավունք», «Անդերգրաունդ», «Հղիության արհեստական ընդհատում», «Զվարթնոց» և այլն: 2002-04թթ նկարահանել է հայ ստեղծագործողների մասին պատմող սյուժեներ` անդրկովկասյան «Խաչմերուկ» հեռուստանախագծի համար: 2005թ-ից «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի մամլո խոսնակն է և կազմակերպում է փառատոնի քարոզարշավը: «Լուսինը կորցրել է հիշողությունը» և «Իդեա իքս» ֆիլմերը ընդգրկվել են «Կին» կիոփառատոնի հետահայաց ծրագրի մեջ: 2006-07թթ «Չգիտեմ» վավերագրական կինոնախագծով մասնակցել է Թբիլիսիում կազմակերպված շվեյցարական «Ֆոկալ» կինոֆոնդի կինոդասընթացներին, 2008թ. «Նոնա և ընկերներ» կինոնախագծով` Հարավկովկասյան կինոգործիչների ասոցիացիայի կազմակերպած պրոդյուսերասցենարիստական դասընթացներին: 2010թ. կինոնախագիծը ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումին` որպես զարգացման փուլում գտնվող նախագիծ: