Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է մշակութային գործիչ Հասմիկ Կիրակոսյանի քույրը: 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1969-2022թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ.Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ.Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պ.Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա.Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ.Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն: Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Լաբիրինթ» (1994թ.), «Մեր բակը 1» (1996թ.) ֆիլմերում: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: Մահացել է Երևանում: