Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 10-ին, Երևանում: Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1999թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը` Մայիս Ռաֆայելյանի արվեստանոցը: 1998թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Կին), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Բ ոգի), «Համլետ» (Դերասանուհի), «Տասներկուերրորդ գիշեր կամ... սիրուց են մեռնում» (Մարիա), Հ.Բոյչևի «Գնդապետ թռչունը» (Պեպա), Խ.Միլիանի «Ցինակալիում... կաթով կամ առանց կաթի» (Լաուրա), Մ.Կամոլետտիի «Սյուզաննան, Սյուզետտան և Ժակլինը + երեք տղամարդ» (Սյուզետտա), Ռ.Կունի «Խարհրդականը, սիրուհին և... Դիակը» (Գլեդիս Ֆոսթեր) և այլն: 2006թ-ից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնում, ինչպես նաև «Ավրորա» ռադիոկայանում: Նկարահանվել է «Տիկնիկ» (2008թ.), «Փուշը» (2013թ.), «Հիշողություն» (2015թ.) և այլ ֆիլմերում: