Zark Foundation

Լուսին Կոստանյան

Լուսին Կոստանյան

Դերասանուհի

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 11-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վահե Շահվերդյանի ղեկավարած դերասանական կուրսում: 2005թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը» (Ադելլա), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (Իսկուհի), Բ.Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» (Գրուշե), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Սոնյա Մարմելադովա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Լ.Բերֆուսի «Մեր ծնողնեի նևրոզները» (Դորա), Ս.Քեյնի «Փսիխոզ 4:48» (01199), Վ.Սիգարևի «Ֆանտոմային ցավեր» (Օլգա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), ժողովրդական էպոս «Սասնա ծռեր» (Սառե), արաբական հեքիաթների մոտիվնորով բեմադրված «Ալադին» (Ժասմին): Հեռուստատեսային դերակատարումներից են «Կյանքի կարուսել» մանրապատումային հաղորդաշարում խաղացած կերպարները և «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում Հեղինեի դերը: