Zark Foundation

Լուսյա Հովհաննիսյան

Լուսյա Հովհաննիսյան

Դերասանուհի

23 դեկտեմբեր, 1926 - 18 մարտ, 1993

Լյուդմիլա Հովհաննիսյան
Ծնվել է ՌԴ Դոնեցկ քաղաքում: Եղել է դերասան Խորեն Աբրահամյանի կինը: 1946թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` որպես դերասանուհի: Թատրոնում և կինոյում կերտել է բազմաթիվ դերեր: Հիմնականում աչքի է ընկել բնութագրական դերերով: Խաղացած ներկայացումներից են` Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Մաշա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Շամիրամ), Գ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Հայաստան), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլյա), «Կորիոլան» (Վոլումնիա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), «Քանդած օջախ» (Քալի), Ա.Աղասարյանի «Փրկեցեք մեր հոգիները» (Մայր), Ժ.Հարությունյանի «Հունիս էր, արև» (Հեղնար) և այլն: Նկարահանվել է «Կրկին ամառ է» (1975թ.), «Արևիկ» (1978թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Հրդեհ» (1983թ.), «Օտար խաղեր» (1983) և այլ ֆիլմերում: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1981թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: