Zark Foundation

Լևոն Ախայան

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Բելինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1985թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Բելգիայում և այլուր: 2000թ. տեղափոխվել է Բելգիա, որտեղ շարունակել է ստեղծագործական գործունեությունը: 2000-05թթ այցելել է Բրյուսելի Թագավորական ակադեմիա: 2009-10թթ համագործակցել է Բրյուսելի «Օլգա Լամդոն», 2010-12թթ՝ Ս.Մաեսիի «Projection 96» պատկերասրահների հետ: Նկարչի աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի ժամանակակից արվեստի թանգարաններում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: