Zark Foundation

Լևոն Ասլամազյան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

15 դեկտեմբեր, 1894 - 10 հուլիս, 1973

Ծնվել է Թիֆլիսում։ 1903-09թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1913թ.` Մոսկվայի Կ.Ֆ.Յուոնի ստուդիայում, 1910-11թթ` Թիֆլիսի Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում։ 1924-27թթ նկարչություն է դասավանդել Թիֆլիսի Հայարտանը: Աշխատել է բնանկարի և նատյուրմորտի ժանրերում: Հիմնական աշխատանքներից են` «Շոգ օր» (1917թ.), «Հին Մանգլիսը», «Բուսաբանական այգին», «Օրթաճալա» (1917թ.), «Նատյուրմորտ խնձորներով», «Բակ», «Տներ» (1920-ական թթ) և այլն: Մահացել է Թբիլիսիում: