Ծնվել է Թիֆլիսում: 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-60թթ աշխատել է կուսակցական և պետական ղեկավար մարմիններում։ 1965-69թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1969թ-ից՝ պատմագրության բաժնի վարիչը։ Նրա աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջնադարյան պատմությանը («Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դդ», 1964թ.) և պատմագրությանը («Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրության մեջ», 1970թ.)։ 1962թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հրատարակվել են նրա «Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (5-8-րդ դարեր)» (1977թ.), «Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (9-13-րդ դդ)» (1981թ.), «Դրվագներ Հայաստանի 14-18-րդ դարերի պատմագրության» (1984թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում: