Zark Foundation

Լևոն Բաբայան

Լևոն Բաբայան

Ճարտարապետ

16 նոյեմբեր, 1912 - 15 մարտ, 1995

Ծնվել է Երևանում: 1935թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-73թթ եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի արվեստանոցի վարիչը, 1973-93թթ` ինստիտուտի գլխավոր ճարտարապետը։ Նրա նախագծերով Երևանում կառուցվել են՝ Ավանի ձորի և Բաղրամյան պողոտայի բնակելի տների համալիրներ, դպրոցներ, ակումբներ, մանկապարտեզներ` Արզնիում, Ալավերդիում, Կապանում, Դիլիջանում, Քաջարանում: Հետազոտել է հարավային պայմաններում բնակելի տների տիպաբանության հարցը, մշակել ու իրականացրել «ճկուն հատակագծով» բնակելի տների նախագծեր։ Հեղինակ է «Մարկ Գրիգորյան» (1976թ.), «Գրիգոր Աղաբաբյան» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 1981թ.), «Ռաֆայել Իսրայելյան» (ռուսերեն, 1986թ., համահեղինակ) գրքերի։ 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: