Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Գատըգյուղի (Կ.Պոլիս) Մխիթարյանների վարժարանում, ապա՝ Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1917թ. Թիֆլիսում զորավար Անդրանիկի և Վահան Թոթովենցի հետ հիմնել է «Հայաստան» օրաթերթը: 1920-ական թվականների կեսերից հաստատվել է Շվեյցարիայում: Հրատարակել է «Հուշեր ահավոր տարիներեն», «Հայաստանյաց եկեղեցվո մեջ ամբողջեն անջատ հասարակություն չկա» (1956թ.) և այլ գրքեր, «Հարություն ամիրա Պեզճյան և իր ժամանակները» (1971թ.) պատմական ուսումնասիրությունը: Զբաղվել է նաև նկարչությամբ: 1928-49թթ նրա կտավները ներկայացվել են ցուցահանդեսներում: 1972թ. այցելել է Հայաստան: Մահացել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում: