Zark Foundation

Լևոն Կաթրջյան

Լևոն Կաթրջյան

Երգիչ

10 հուլիս, 1940 - 1 հուլիս, 2022

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1963-66թթ սովորել է Բեյրութի պետական կոնսերվատորիայում: Ճանաչվել է ժողովրդական և աշուղական, հատկապես Սայաթ-Նովայի երգերի կատարումներով: Կատարել է շուրջ 500 հայկական ազգային, ժողովրդական և աշուղական երգեր: Համերգներով հանդես է եկել Եգիպտոսում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում և այլուր: Հայկական երգացանկով հանդես է եկել Փարիզի «Օլիմպիա» սրահում: 1971թ-ից երգել է նաև Հայաստանում, կատարել ձայնագրություններ, մասնակցել Սայաթ-Նովային նվիրված փառատոնին, ի նպաստ Արցախի հանդես եկել համերգներով (1988թ.): Հեղինակել է բազմաթիվ երգեր: «Մելոդիա» ընկերությունը 1987թ. թողարկել է երգչի ձայնասկավառակը: 1975թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաք: 2010թ. համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանում և Արցախում: 2005թ. Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Առաջին Վեհափառի կողմից պարգևատրվել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահացել է Լոս Անջելեսում: