Ծնվել է Հայաստանի Թորոս գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1960թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) պետական մանկավարժական ինստիտուտը: 1965-68թթ եղել է ՀԼԿԵՄ Ամասիայի շրջկոմի առաջին քարտուղարը, 1968-70թթ՝ ՀԼԿԵՄ կենտկոմի բաժնի վարիչը, 1970-85թթ՝ «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիրը, 1985-92թթ՝ Արմենպրեսի փոխտնօրենը: Լույս են տեսել նրա «Մի սովորական օր» (1971թ.), «Ցտեսություն, Լիլիկ» (1973թ.), «Եռանկյունի տիեզերք» (1977թ.), «Ծննդյան յոթ օր» (1982թ.), «Լեռան մյուս կողմում» (1985թ.), «Մասսյաց գիրք» (1990թ.) պատմվածքների, վիպակների, «Հոգու խճանկար» (1983թ.) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները: 1984թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի: Մահացել է Երևանում: