Սիլվիա-Մարիա
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1920-22թթ խմբագրել է (Երվանդ Օտյանի հետ), «Շավիղ-Իգնատ աղա» երգիծական շաբաթաթերթը։ 1922թ-ից հաստատվել է Բուխարեստում։ «Նոր արշալույս» և «Պահակ» թերթերում «Չորս հովերեն» խորագրի տակ տպագրած հոդվածներով ծաղրել է տիրող հոռի բարքերը, աղայական մտայնությունը, դատապարտել Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը, ֆաշիզմը, նորաստեղծ Հայաստանի հակառակորդներին։ Հրատարակվել են նրա «Ցավին տունը» երկը, «Բերայի հովարտաները» (1913թ.) երգիծական նովելը։ Հիշատակելի է նրա «Բաբելոնի աշտարակը» կատակերգությունը (բեմադրվել է Բուխարեստում, 1936թ.), որտեղ ծաղրված են գաղութահայ «փանջունիները»։ Մահացել է Բուխարեստում: