Zark Foundation

Լևոն Վարդունի

Լևոն Վարդունի

Մանկավարժ

27 հուլիս, 1898 - 3 հունվար, 1975

Ծնվել է Շուշիում։ 1926թ. ավարտել է Երևանի համալսարանը, ապա՝ Ն.Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան։ Մասնակցել է Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատմանը։ 1921թ. եղել է Թուրքեստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ և Լուսժողկոմատի ազգային փոքրամասնությունների կոմիտեի հայկական բաժանմունքի վարիչը, 1922թ.՝ Երևանի և Էջմիածնի գավառներում լուսբաժնի վարիչը, 1930-33թթ՝ Աշտարակի շրջկոմի քարտուղարը։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1945-52թթ եղել է դպրոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, 1946-47թթ՝ Թատերական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչը, 1954-55թթ՝ Օտար լեզուների, 1955-62թթ՝ Հեռակա մանկավարժական ինստիտուտների տնօրենը, 1962-75թթ՝ Մանկավարժական Գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ և գրքույկներ։ Պարգևատրվել է Լենինի 2, «Պատվո նշան» շքանշաններով։ 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: