Ծնվել է Երևանում։ 1974թ․ ավարտել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտը։ Աշխատել է Ռյազանում, Տյումենի մարզում և Մոսկվայում։ Հեղինակել է «Այցելություն երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթա» և այլ գրքեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, լեհերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, ռումիներեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Զբաղվել է նաև գեղարվեստական լուսանկարչությամբ։ Լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Իրանում, Լիբանանում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հայաստանում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Գերմանիայում։ Եղել է «Մեկենասը և աշխարհը», «Առագաստ» ալմանախների գլխավոր խմբագիրը, Ռուսաստանցի գրողների միության վարչության անդամ, 2012թ-ից՝ միության կազմակերպիչ քարտուղարը, Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի (IAPP) անդամ, Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ, Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության համանախագահը, «Մշակույթների երկխոսություն» ակումբի համանախագահը։ Պարգևատրվել է Չեխիայի և Սլովակիայի Հանրապետության պետական պարգևներով, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների կոչումներով և պատվոգրերով, 2011թ․՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգրով։ Մահացել է Մոսկվայում։