Zark Foundation

Լև Ատամանով

Լև Ատամանով

Կինոռեժիսոր

8 փետրվար, 1905 - 11 փետրվար, 1981

Լևոն Ատամանյան
Ծնվել է Մոսկվայում: 1926թ. ավարտել է Մոսկվայի Առաջին պետական կինոդպրոցը: Եղել է Խորհրդային մուլտկինոյի հիմնադիրներից: 1931թ. նկարիչ Վ.Աուտեևի հետ նկարահանել է առաջին հնչուն մուլտֆիլմերը` «Հեքիաթ սպիտակ ցլիկի մասին» և այլն: 1936թ-ից եղել է Հայկինոյի ռեժիսոր, մուլտերի արվեստանոցի հիմնադիրը: Նկարահանել է հայկական առաջին մուլտֆիլմերը` «Շունն ու կատուն» (1938թ.), «Տերտերն ու այծը» (1939թ.), «Կախարդական գորգը» (1948թ., հայկական առաջին գունավոր մուտֆիլմը, նկարիչ` Հակոբ Կոջոյան) և այլն: Մասնակցել է նաև դրանց սցենարների ստեղծմանը: 1949թ-ից աշխատել է Սոյուզմուլտֆիլմում` որպես ռեժիսոր: Հեղինակել է «Ալվան ծաղիկը» (1951թ.), «Ոսկե այծքաղը» (1954թ., Կաննի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ), «Ձյունե թագուհին» (1957թ., Համամիութենական կինոփառատոնի հատուկ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցանակներ), «Գավ անունով կատվիկը», (1980թ.) և այլն: Նրա բեմադրած մի շարք մուլտֆիլմեր արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների և դիպլոմների` Դելիում, Կաննում, Բելգրադում, Վենետիկում, Մոսկվայում, Լոնդոնում, Հռոմում և այլուր: 1964թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: