Zark Foundation

Խաչատուր Ավետիսյան

Խաչատուր Ավետիսյան

Կոմպոզիտոր, քանոնահար

18 ապրիլ, 1926 - 27 հունիս, 1996

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1950թ-ից աշխատել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես քանոնի դասատու: 1951թ. մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ: 1957թ. իր ղեկավարած քանոնահարների անսամբլը Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ: 1958-72թթ աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում` որպես երաժշտական ղեկավար: 1972-78թթ եղել է Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 1972-86թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ-ից` պրոֆեսոր): Կատարելագործել է հայկական քանոնը, նվագի տեխնիկան, մշակել կատարողական նոր հնարևեր, որոնք արտացոլված են նրա «Քանոևի ձեռնարկ» (1968թ.) գրքում: Գրել է «Տոնական նախերգանք», պարային սյուիտ և պարեր ժողովրդակաև գործիքների ևվագախմբի, առաջին կոնցերտը (սիմֆոնիկ նվագակցությամբ) ե պիեսներ՝ քանոնի, պարայիև սյուիտ՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, երգեր, երաժշտություև կիևոևկարևերի («Խաթաբալա») և դրամատիկակաև ներկայացումների համար: Նրա երգերից ու պարեղանակներից են` «Տավիղ», «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են, թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ» և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1965թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1985թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: