Ծնվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1955թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է հիմնականում գրաֆիկական գործեր, նատյուրմորտներ: Աշխատանքներից են՝ «Մեղեդի» (1997թ.), «Վերածնունդ» (1998թ.), «Լիրիկա» (1999թ.) գրաֆիկական շարքերը, «Նատյուրմորտ» (1999թ.) և այլն: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Նկարազարդել է նաև գրքեր: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Ա.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում: Մահացել է Երևանում: