Խաչատուր Եվդոկացի
Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա): 1602թ. տեղափոխվել է Վենետիկ, որտեղ Ինկվիզիցիան նրան ձերբակալել է: Բանաստեղծություններ է գրել բերդում: Շատ երկեր չեն պահպանվել: Ազատվելուց հետո վերադարձել է ծննդավայր: Նրա նշանավոր երկը «Պատմութիւն Վէնէտիկոյ քաղաքին» չափածո ուղեգրությունն է, որտեղ նկարագրում է Վենետիկի յուրօրինակ ճարտարապետությունը, վենետիկցիների բարքերն ու սովորությունները։ Նրանից հայտնի են նաև «Տեսէք զամանս դդմենի» և «Խարանֆիլ, նարկիզ, մենեւշէ սունպուլ» սկսվածքով ոտանավորները, որոնցում գովերգում է աշխարհիկ վայելքն ու կնոջ գեղեցկությունը։ Մահացել է Թոխաթում: