Zark Foundation

Խաչատուր Շահիր

Խաչատուր Շահիր

Աշուղ

4 հուլիս, 1846 - 18 մայիս, 1890

Խաչատուր Շահնազարյան
Ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Դերբենդ գյուղում։ Հորինել է սոցիալ-քաղաքական («Ով մարդ», «Չի կարելի ոչինչ անել», «Արի ետ կաց», «Էս ինչ տեսակ աշխարհ ա»), բարոյախրատական («Մարդ, խելոք, լավ մտածիր», «Կենացս մեջ ես որքան», «Թե կուզես») և սիրային («Այստեղ քո պատկերն տեսա», «Մի հատ ես աշխարհումն», «Սիրական») թեմաներով երգեր։ Լինելով հարուստ ընտանիքի զավակ՝ աչք չի փակել ունևոր դասակարգի արատների հանդեպ («Խաչատուրն եմ արծաթատյաց»), եղել է լուսավորության և առաջադիմության ջատագով։ 1889թ. Թիֆլիսում հրատարակվել է նրա «Ծաղիկ ժամանակի երգեր» խորագրով ժողովածուն։ Մահացել է Դերբենդում: