Zark Foundation

Խաչատուր Սյուրմելյան

Խաչատուր Սյուրմելյան

Բառարանագիր, տոմարագետ

23 նոյեմբեր, 1751 - 8 մայիս, 1827

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1773թ.)։ Լույս են տեսել նրա «Համառօտ թուաբանութիւն» (1778թ.) և «Տոմարագիտութիւն...» (1818թ.) աշխատությունները։ Առաջին գրքում, որ գրված է ժամանակի աշխարհաբարով, նա քննում է թվաբանության գործողությունները, դրանք դիտում համապատասխան համակարգերի մեջ, պարզաբանում մտավարժության լրացուցիչ խնդիրներով։ «Տոմարագիւոութիւն»-ը օրացույցի տեսակների, տարբեր տոմարների, այս կամ այն օրը գտնելու միջոցների համեմատաբար ամբողջական ուսումնասիրություն է։ Նրա գրչին են պատկանում նաև «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (հ.1-2, 1836-37թթ) բառարանի (համահեղինակներ՝ Գաբրիել Ավետիքյան, Մկրտիչ Ավգերյան) Բ-Զ տառերի բառահոդվածները։ Մահացել է Վենետիկում: