Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1947-95թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների, 1995-2001թթ` «Վերածնունդ» անսամբլներում: Կատարել է Գուրգեն Միրզոյանի «Ֆանտազիան», Ալեքսանդր Հարությունյանի, Դանիել Ղազարյանի, Սայաթ-Նովայի մի շարք երկեր: Եղել է կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանի ստեղծագործությունների առաջին կատարողը: 1958-2000թթ եղել է Երևանի ավտոդողերի գործարանի երգի-պարի, 1966-90թթ` երկաթուղայինների մշակույթի պալատի պարի, ինքնագործ ասամբլների գործիքային մասի ղեկավարը: Դարձել է համամիութենական և հանրապետետական փառատոների դափնեկիր: 1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: