Zark Foundation

Ծաղիկ Վրույր

Ծաղիկ Վրույր

Դերասանուհի

6 նոյեմբեր, 1911 - 14 նոյեմբեր, 1968

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Արամ Վրույրի և դերասանուհի Նունե Վրույրի դուստրը։ 1929-45թթ աշխատել է Թբիլիսիի հայկական պատանի հանդիսատեսի, 1945-68թթ՝ պետական դրամատիկական թատրոններում։ Խաղացած ներկայացումներից են՝ Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ուստիան), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Շուշան) և այլն։ 1960թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: