Zark Foundation

Կամո Հովհաննիսյան

Կամո Հովհաննիսյան

Ջութակահար, մշակութային գործիչ

Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: 1962-66թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և ստացել ջութակահարի մասնագիտություն: 1966թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և 1972թ. ավարտելով` ստացել նվագախմբի արտիստ և ջութակահարի մասնագիտություն: 1971-72թթ ծառայել է խորհդրային բանակում: 1966-67թթ աշխատել է Դիլիջանի երաժշտական դպրոցում որպես ջութակի դասարանի դասատու: 1977-82թթ եղել է Երևանի թիվ 10 երաժշտական դպրոցի տնօրենը և ջութակի դասարանի դասատու, 1982-99թթ՝ Երևանի Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը և ջութակի դասարանի դասատու: 1991-95թթ ընտրվել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր: 1999-2014թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Մասնակցել է միջազգային հյուրախաղերի, համապետական միջոցառումների, ընդգրկվել պետական հանձնաժողովների կազմում: Նրա ղեկավարությամբ ընդլայնվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը, բեմադրություններով հանդես են եկել հանրահայտ ռեժիսորներ և բալետմայստերներ (Յ.Գրիգորովիչ և ուրիշներ), ստեղծվել են Ա.Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա», Ա.Խաչատրյանի «Գայանե», Ջ.Վերդիի «Աիդա», «Տրավիատա», «Տրուբադուր», Վ.Բելինիի «Նորմա», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Ս.Ռախմանինովի «Ալեկո» և այլ օպերաների, նաև բալետների բեմադրություններ: 2014-18թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական: 2009թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ, ակադեմիկոս: 2013-18թթ եղել է Երևանի ավագանու անդամ: 2016թ-ից Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի տեղակալն է: 2004թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013թ.՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի և ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի: