Zark Foundation

Կապանի Ա.Շիրվանզադեի անվան թատրոն

Կապանի Ա.Շիրվանզադեի անվան թատրոն

Մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1935թ., Կապանում՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն, Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ (ռեժիսորն ու առաջին տնօրենը)։ Թատրոնն իր վարագույրները բացել է 1935թ. Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացման բեմադրությամբ։ Առաջին դերասանները եղել են՝ Անիկ Հարությունյանը, Վիկտոր Բալայանը, Միլիտոս Ղազարյանը, Արուսյակ Մարտիրոսյանը, Մխիթար Դավթյանը, Խորեն Սարգսյանը, Բագրատ Կիրակոսյանը, Համեստ Ստեփանյանը և այլք։ Թատրոնի լավագույն ներկայացումներն են եղել՝ «Չար ոգի», «Պատվի համար», «Նամուս», «Վագիֆ», «Օթելլո», «Պեպո», «Խաթաբալա», «Երկու տիրոջ ծառան», «Քանդած Օջախ», «Պաղտասար ախպար», «Կապկազ թամաշա», «Տաքսի Տաքսի», «Փոթորիկ», «Բախտավոր մարդիկ», «Արքան հրապարակում», «Խելագառի հիշատակարանը», «40 օր համբառնալուց առաջ», «Նժդեհ», «Աշնան արև», «Եվգինե», «Կարապի երգը», «Ամուսնությաուն իտալական ձևով», «Ամպրոպ» և այլն։ Տարբեր տարիներին թատրոնի խմբի հետ ներկայացումներ են խաղացել Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը և ալք։ Կապանի թատրոնում են իրենց բեմական մկրտումը ստացել Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը, Ալեքսանդր Քոչարյանը, Գուժ Մանուկյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Հակոբ Ղազանչյանը և այլք։ 1991-2019թթ թատրոնի տնօրենն է եղել դերասան Կամո Արզումանյանը, երկար տարիներ ստեղծագործական կազմը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Վազգեն Սարգսյանը։