Ծնվել է Երևանում: 1956թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1965թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1952-56թթ նվագել է Վարդան Բունիի լարային քառյակում, 1957-60թթ՝ Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում։ 1969-72թթ Տաշքենդի կոնսերվատորիայում ուսումնասիրել է ուզբեկական ժողովրդական երաժշտական գործիքները, եղել է դիրիժորի պաշտոնակատար Տաշքենդի պետական ժողովրդական գործիքների նվագախմբում։ 1972-76թթ եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի երաժշտական մասի ղեկավարը։ 1977թ. հիմնադրել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախումբը (մինչև 1980թ. եղել է գլխավոր դիրիժոր), 1982թ.՝ «Տկզար» անսամբլը (մինչև 2001թ. եղել է գեղարվեստական ղեկավար և դիրիժոր)։ 2001-12թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել և ղեկավարել է Լոս Անջելեսի «Հայ քնար» ազգային երաժշտական գործիքների անսամբլը։ 1957թ․ դարձել է Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների համաշխային 6-րդ փառատոնի դափնեկիր: 2018թ. հրատարակվել է նրա «Անդրադարձ» գիրքը: Մահացել է Երևանում։