Zark Foundation

Կարապետ Ավագյան

Կարապետ Ավագյան

Ջութակահար

1 նոյեմբեր, 1908 - 11 հուլիս, 1967

Կարպիս Ավագյան
Ծնվել է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Ավարտել է Բուխարեստի պետական կոնսերվատորիան։ 1940-48թթ եղել է Զինվորական երաժշտական ինստիտուտի, 1949թ-ից՝ Բուխարեստի Չ.Պորումբեսկուի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1962թ-ից՝ նաև լարային գործիքների ամբիոնի վարիչը։ Հրատարակել է ջութակի նվագի կատարելագործման ձեռնարկ։ Նրան աշակերտել են ԱՍՆ-ից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից եկած ջութակահարներ։ Եղել է նաև Պ.Չայկովսկու, Ջ.էնեսկուի անվան միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, հրավիրվել է ջութակի դասընթացներ վարելու Սիենայում (Իտալիա) և Ստոկհոլմում։ Երաժշտական մշակույթին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՌՍՀ շքանշաններով։ Իր մասնակցությունն է բերել նաև հայ գաղթավայրի մշակութային միջոցառումներին։ 1969թ-ից, Բուխարեստում, նրա ապրած տանը, բացվել է տարբեր երկրների ու ժամանակների գեղարվեստական հազվագյուտ առարկաների՝ նրա հավաքածուի ցուցահանդես-թանգարանը։ Գրել է աշխատություններ Կրեյցերի, Ռոդեի, Ֆիորիլոյի, Սազասի, Ի.Բախի, Ջորջե էնեսկուի ստեղծագործությունների վերաբերյալ։ Մահացել է Բուխարեստում։