Zark Foundation

Կարապետ Ոսկյան

Կարապետ Ոսկյան

Բանաստեղծ, արձակագիր

14 ապրիլ, 1869 - 11 հունիս, 1901

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1885թ-ից նորավեպերով, ապա բանաստեղծություններով հանդես է եկել պարբերական մամուլում («Արևելք», «Բուրաստան մանկանց», «Մասիս», «Բյուրակն»)։ Նրա նորավեպերն արտահայտում են 1880-ական թվականների ռեալիստական շարժման սկզբունքներն ու գաղափարները։ Առավել կարևոր գրական-պատմական արժեք ունեն նրա բանաստեղծությունները, որոնք հիմնականում սիրո և բնության երգեր են՝ համակված վերահաս մահվան զգացողությամբ (հեինակը մահացել է թոքախտից)։ Արևմտահայ քնարերգության մեջ նա արմատավորել է ռեալիզմի մի շարք տարրեր։ Նրա միակ ժողովածուն՝ «Սրտի ժամեր»-ը, լույս է տեսել 1911թ., Սիպիլի առաջաբանով։ Մահացել է Կոստանդնուպոլսում։