Zark Foundation

Կարապետ Ութուճյան

Կարապետ Ութուճյան

Լրագրող, մանկավարժ

25 հուլիս, 1823 - 1 հուլիս, 1904

Կարապետ Ցութուճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի պարագլուխը։ Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում: 1851թ. ավարտել է Փարիզի Ավետարանական բարձրագույն վարժարանը։ 1852-84թթ Կ.Պոլսում հրատարակել է «Մասիս» պարբերականը։ 1850-ական թվականներին ծավալված «գրաբար-աշխարհաբար» գրապայքարում պաշտպանել է աշխարհաբարը, գրել այդ լեզվով հոդվածներ։ Քաղաքական հարցերում չափավոր դիրք է գրավել, արձանագրելով հայ ժողովրդի ողբերգական վիճակը թուրքական բռնատիրության պայմաններում՝ նա միաժամանակ դատապարտել է ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումները, քննադատել արևմտահայ ազատամիտներին, մերժել ազգային-ազատագրական պայքարի՝ Ստեփան Ոսկանյանի առաջադրած ծրագրերը։ 1859թ. մայիսին ընտրվել է Ազգային սահմանադրությունը նախապատրաստող հանձնախմբի անդամ, պաշտպանել սահմանադրությունը, սակայն դեմ է արտահայտվել սահմանադրական շարժմանը՝ վախենալով դրա ծավալումից։ Մահացել է Կոստանդնուպոլսում: