Կարպո Չիրախով
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1903թ. Օ.Ռոդենի խորհրդով Փարիզում բացել է արվեստանոց: Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, կենցաղային և պատմական թեմայով պատկերներ: Գործերից են` «Փարիզուհին», «Հանդիպում Բուլոնում», «Խաղաղ անկյուն զբոսայգում», «Լուքսեմբուրգյան պարտեզ», «Լճափ», «Հրաժեշտ», «Սևաստոպոլի ծովափը», «Իշխանուհու դիմանկարը», «Ռոզայի դիմանկարը», «Օգոստոս կայսեր վերադարձը Եգիպտոսից» (1907թ.), «Մի անկյուն սենյակում» (1908-09թթ, վերջին երկուսը` ՀԱՊ): Որոշ ստեղծագործություններ պահվում են Իտալիայի, Ֆրանսիայի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: Անհատական ցուցահանդեսներ են բացվել Միլանում (1930թ., 1940թ., հետմահու): Մահացել է Փարիզում: