Ծնվել է 1946թ. հունիսի 11-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է գրաֆիկական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորումներ, խառը տեխնիկայով արված գործեր՝ համամիութենական կինոփառատոնի (1978թ.), ծանրամարտի աշխարհի առաջնության (1983թ.), շախմատի համաշխարհային օլիմպիադայի (1996թ.), ՀՀ անկախացման հանրաքվեի (1991թ.), Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված, շախմատի համաշխարհային մրցաշարի (2001թ., բոլորը՝ Երևան): Հայաստանի նկարիչների միության փոխնախագահն է: 1979թ. արժանացել է ՀՆՄ «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակին: