Zark Foundation

Կարեն Ալիխանյան

Կարեն Ալիխանյան

Հաղորդավար

Ծնվել է 1976թ. ապրիլի 18-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1992թ. ավարտել է Բերդ քաղաքի միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` ստանալով գրաքննադատ-բանասերի որակավորում: Երկար տարիներ աշխատել է տարբեր ռադիոալիքներում: Աշխատել է «Արձագանք» ռադիոկայանում, որտեղ Հայկ Բլբուլյանի հետ հեղինակել ու վարել է մի շարք հաղորդումներ: Արցախի հանրակրթական դպրոցներից մեկում դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Լրագրության տեսություն և պրակտիկա է դասախոսում Երևանի Խ.Աբովյանիանվան պետական մանկավարժական համալսարանում: Զբաղվել է նաև թարգմանչությամբ, հրատարակվել է: 2004թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Օտար խաղեր» թոք-շոուն և եղել է «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբանը: 2010-14թթ եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվական հաղորդման մեկնաբանը: 2015թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան և առավոտյան ծրագրի հաղորդավար: