Zark Foundation

Կարեն Անանյան

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին, Երևանում: 1983-93թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի դաշանմուրային բաժնում, 1993-98թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայի դաշանմուրային, 1996-2001թթ` կոմպոզիցիայի բաժիններում, 1998-2000թթ` ասպիրանտուրայում: 2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «20-րդ դարի հայ կոմպոզիտորների արվեստում դաշնամուրային մանրանվագի զարգացման ուղիները» թեմայով: 2002թ. Ֆրանսիայում «Grand de piano de Paris institute»-ում Վիկտոր Էրեսկոյի ղեկավարությամբ անցել է վարպետության դասընթացներ: 2003-04թթ Մոսկվայում Կարեն Խաչատրյանի և Ռոման Լեդենյովի ղեկավարությամբ անցել է վարպետության դասընթացներ: 2000թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2006թ-ից` դոցենտ): 2007թ-ից ՀՀ ՊՆ նախագահական գլխավոր շտաբի փողային նվագախմբի ավագ երաժիշտ է: Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, դաշանմուրային, վոկալ ստեղծագործություններ, ջազային կոմպոզիցիաներ, փոխադրումներ և մշակումներ: Ստեղծագործություններից են` «Տեսիլ» սիմֆոնիկ պատկեր (2004թ.), «Սուրբ ծննդյան երեք երգ» լարային կազմի համար (2005թ.), «Ֆիեստա» երկու ջութակի, ալտի և նվագակցության համար (2006թ.), «Ֆիեստա» երկու դաշնամուրի համար և ջազային անսմաբլի համար (փոխադրում), «Կոնցերտ-ֆանտազիա» դաշնամուրի և լարային նվագախմբի համար (3 մաս, 2006թ.), «Ոգեկոչում» սիմֆոնիկ պատկեր՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, դուդուկի, շվիի և լարային նվագախմբի համար (2007թ.), «Ձոն խախաղությանը» զինվորական փողային նվագախմբի համար (2007թ.), «Աշնանային էքսպրոմտ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար (2007թ.), «Ճանապարհորդություն Ամերիկայով» կոնցերտ-ռապսոդիա` Ջորջ Գերշվինի հիշատակին, ջութակի և լարային նվագախմբի համար (նաև փոխադրում ջութակի, կլարնետի, թավջութակի և դաշնամուրի համար, 2007թ.), «Folk reflexions» համար 1 ձայնի, ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար (2008թ.), «Folk reflexions» համար 2 ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դուդուկի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար (2008թ.), «Կարնո շորոր» դաշնամուրի և լարային նվագախմբի համար (2008թ.), «Գարնանային անուրջներ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար (2008թ.), «Ծիսական պար» 13 մենակատար համար (2008թ.), «Տոնական նախերգանք» փողային նվագախմբի համար (2008թ.), «Դաշնամուրային տրիո»՝ Դ.Շոստակովիչի հիշատակին (3 մաս, 2008թ.), «Աղոթք» դուդուկի, թավջութակի և դաշնամուրի համար (2009թ.), «Երեք ջազային պիես» դաշնամուրի համար (2009թ.), «Սուրբ Էջմիածին» մաղթերգ երգչախմբի և լարային կազմի համար (2009թ.), «Unifinished story» ջազ-էստրադային անսամբլի համար, «Կոնցերտ» դաշնաումրի, լարային նվագխամբի և հարվածային կազմի համար (4 մաս, 2011թ.), «Black & White» դաշնամուրի համար (2 մաս, 2011թ.), «Լեգենդ» լարային նվագախմբի համար (2011թ.), «Ավե Մարիա» դաշնամուրի համար (2012թ.), «Չինար ես», «Կռունկ» ձայնի, դաշնամուրի, դուդուկի և լարային նվագախմբի համար (2 տարբերակ, 2013թ.): Որպես կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող և գեղարվեստական ղեկավար մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի, հեռուստանախագծերի, փառատոների, համերգների Հայաստանում Ռուսաստանում և այլ երկրներում: Դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր` «1900+» համաշխարհային դաշանմուրային երաժշտության համերգաշարի մրցույթ (2011թ.), «Raclamisto-project» կոմպոզիտորների մրցույթ (1-ին մրցանակ, Գերմանիա, Հալլե, 2012թ.): 2013թ. արժանացել է ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի: 2004թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: