Zark Foundation

Կարեն Ավետիսյան

Կարեն Ավետիսյան

Կինոքննադատ, հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 20-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջմշակութային հաղորդակցության բաժինը: Տարիներ շարունակ Հայաստանի առաջատար ԶԼՄ-ներում հրապարակել է մի շարք հոդվածներ, սյունյակներ, ռադիոհաղորդումներ, կինոգրախոսականներ, էսսեներ, հեղինակել է ստեղծագործական ոչ գեղարվեստական պատմվածքներ: Անդամակցում է Հայաստանի կինոգործիչների միությանը, Հայաստանի կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիային և Կինոլրագրողների միջազգային ֆեդերացիային (FIPRESCI): Եղել է Դակայի 17-րդ միջազգային կինոփառատոնի, Բաթումիի արտհաուս ֆիլմերի 15-րդ փառատոնի, Երևանի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի ու պատկերապատման արվեստի 9-րդ միջազգային փառատոնի ու Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ: 2019թ-ից «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է ու գործադիր տնօրենը: