Ծնվել է 1971թ․ հուլիսի 8-ին, Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցը: 1999-2000թթ եղել է Մոսկվայի «Բուֆ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2002թ. Մոսկվայում հիմնադրել է «Ստարի տեատր» անկախ արվեստի միությունը և դարձել դրա գեղարվեստական ղեկավարը: 2014-15թթ եղել է Մոսկվայի Պերովսկայայի դրամատիկական թատրոնի, 2015թ-ից՝ Ռյազանի պետական մարզային դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: Հեղինակել է ավելի քան 60 ներկայացումներ, այդ թվում՝ Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Օմսկի, Տոլյատիի, Ռյազանի, Տագանռոգի, Վոլգոգրադի, Բառնաուլի, Ալմաթիի թատրոններում, ինչպես նաև Յուջին Օ՛Նիլի (ԱՄՆ) անվան թատերական կենտրոնում: 2018թ-ից Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: