Կարապետ Սարաֆյան
Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 9-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի թիվ 70 միջնակարգ դպրոցը: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի բաժնում: 1976-91թթ նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1993թ-ից աշխատել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Հյուրախաղերով եղել է աշխարհի ավելի քան 40 երկրներում: Թողարկել է «Ուտոպիա» (1999թ.), «Կարճ պատմություններ» (2002թ.) ձայնասկավառակները: «Ուտոպիա»-ն 2000թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ձայնասկավառակ» մրցանակին: 1996թ-ից աշխատել է երգիչ Թաթա Սիմոնյանի հետ: Նկարահանել է 7 տեսահոլովակ: