Zark Foundation

Կիմա Ավետիսյան

Կիմա Ավետիսյան

Քանոնահար

Ծնվել է 1999թ. փետրվարի 15-ին, Երևանում: 2005-13թթ սովորել է Երևանի Մ.Մխոյանի անվան թիվ 68 միջնակարգ դպրոցում, 2013-16թթ՝ Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում: 2007թ. ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի քանոնի դասարան: 2008թ. դարձել է «Նոր անուններ» ծրագրի անդամ, որի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների: 2009թ. մասնակցել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և զբաղեցրել 1-ին տեղը, ստացել «վիրտուոզ» կատարողի դիպլոմ: Մասնակցել է նաև հանրապետական մրցույթ-փառատոնին՝ կրկին արժանանալով 1-ին մրցանակին: 2014թ. «Նոր անուններ» ծրագրով մեկնել է Բուլղարիա, որտեղ ելույթ է ունեցել Սոֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 2015թ. Երևանի Կամերային երաժշտության տանը օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 85-ամյակին նվիրված «Սիմֆոնիկ ապագա» խորագրով համերգին: 2022թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի քանոնին դասարանը: Ուսման տարներին մասնակցել է բազմաթիվ համերգների, ունեցել է 6 մենահամերգ: 2020թ-ից աշխատում է Քասախի արվեստ մշակութային դպրոց-ստուդիայում որպես քանոնի և ուդի ուսուցչուհի, 2021թ-ից՝ Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես քանոնահար: