Zark Foundation

Կլարա Շահբազյան

Կլարա Շահբազյան

Դերասանուհի

30 հոկտեմբեր, 1910 - 6 հոկտեմբեր, 1992

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1918թ. պարսից թագավորի հրամանով օտարահպատակերը պիտի ընդունեին իրանահպատակություն, այլապես՝ հեռանային երկրից: Շահբազյանի հայրը, լինելով Վրաստանի հպատակ, ընտանիքով վերադարձել է Թիֆլիս: Դերասանուհին նախնական կրթությունն ստացել է Թավրիզի հայկական Արամյան դպրոցում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի Ալեքսանդր Լիսիցյանի անվան դպրոցում, ռուսերեն լեզվով: Սովորել է նաև Թիֆլիսի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Ամուսնացել է դերասան Վարդան Ղազինյանի հետ և 1932թ. տեղափոխվել է Երևան: Դերասանական արվեստ է սովորել Վավիկ Վարդանյանի մոտ՝ «Հայ բեմ» դպրոցում: Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Հ.Պարոնյանի «Երկու տիրոջ ծառա» (Բեատրիչե), Դիքենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ» (Կլարա Միտցոն), Ղ.Աղայանի «Անահիտ» (Անահիտ), Րաֆֆու «Սամվել» (Տաճատուհի), Վ.Հյուգոյի «Ցեզար Բորջիա» (Լուկրեցիա) և այլն: Մահացել է Երևանում: