Zark Foundation

Կոզմա

Կոզմա

Մանրանկարիչ

12-13-րդ դար

Ստեղծագոըծել է 12-րդ դարի երկրորդ կեսին և 13-րդ դարի առաջին քառորդում: Նրա անվան անդրանիկ հիշատակությունը կապված է 1166թ. Հռոմկլայում Առաքել եպիսկոպոսի համար ընդօրինակած և նկարազարդած Ավետարանի հետ (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Նկարչի մյուս ձեռագրերը ստեղծվել են 1205թ.՝ Խարբերդում (Վենետիկի Մխիթարյան մատենադարան) և 1219թ.՝ Խարբերդի Բարշանճ անապատում (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Կան ևս երկու ձեռագրեր, որոնցից մեկը գտնվում է Կ.Պոլսում, մյուսը՝ ԱՄՆ-ում (Հ.Քյուրտյանի մոտ): Գրել է երկաթագրով և բոլորգրով, նրա օրինակներն իրենց անսխալ և գեղեցիկ գրության շնորհիվ համարվել են «ընտիր և լավ»: Ձեռագրերը նկարազարդել է խորաններով, լուսանցազարդերով և ավետարանիչների նկարներով: