Ծնվել է Երևանում: 1941թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1946թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ, 1968-90թթ` Երևանի Հայարդնախագիծ ինստիտուտի տեխնիկական բաժանմունքի ղեկավարը: Աշխատանքներից են` բնակելի տներ, թաղամաս Երևանի ՀԱԹ-ում և այլ համայնքներում, Վանաձորի Կապի շենքը, ակումբ Իջևանում և այլն: Արժանացել է պատվոգրերի, պետական մրցանակների, 1968թ.` Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: