Zark Foundation

Կոստանդին

Կոստանդին

Մանրանկարիչ

13-րդ դար

Եղել է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ականավոր ներկայացուցիչ: Ստեղծագործել է 13-րդ դարի 2-րդ կեսին, հավանաբար Հռոմկլայում: Պահպանվել է զորավար Օշինի պատվերով 1274թ. նրա ծաղկազարդած Ավետարանը (Նյու Յորք, Մորգանի հավաքածու): Հիշատակման արժանի են խորանները, որտեղ բուսական ու կենդանական մոտիվները (թռչուններ, բազմապիսի բույսեր, հուշկապարիկներ, վայրի այծին հոշոտող հովազ և այլն) միահյուսվելով՝ ստեղծում են ինքնատիպ հորինվածքներ: Հատկապես ուշագրավ են խորաններից մեկի վերին քառանկյունու երկու կողմերում պատկերված երկու մերկ կանանց ֆիգուրները: Հստակ գծանկարը, կանանց մարմինների համաչափ ձևերն ու պլաստիկ կերպավորումը, շարժման բնական վերարտադրությունը վկայում են նկարչի բարձր վարպետությունը: