Ծնվել է Անկարայում: 1855թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր։ Երկար տարիներ դասավանդել է միաբանության դպրոցում։ Միաբանությանը կից հիմնել է (Ա.Ազատյանի և այլոց հետ) Արամյան ընկերությունը (1843-1920թթ), որի նպատակն էր հրատարակել գեղարվեստական, հայագիտական-բանասիրական և թարգմանական գրականություն։ Դպրոցներ է հիմնել Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Տրիեստում և այլուր։ 1836թ. լույս է տեսել նրա «Քերականութիւն իտալական լեզվուի» աշխատությունը, ապա հրատարակվել են «Համառոտ բառարան ի հայէ ի տաճիկ»-ը (1838թ., 25.000 բառ) և «Համառոտ բառարան ի տաճկականէ ի հայ»-ը (1841թ., 45.000 բառ), որոնք Վիեննայի Մխիթարյանների բառարանային առաջին գործերն են։ Բառարաններում տաճկերենը հայատառ է։ Գրել է նաև թուրքերեն-հայերեն-իտալերեն-լատիներեն-ֆրանսերեն-գերմաներեն բազմալեզվյան թարգմանական մի բառարան, որն անտիպ է։ Մահացել է Հռոմում: